Սյունիքում հայտնված Նիկոլը մարդկանց սկսել է հեքիաթներ պատմել Մեղրիով անցնելիք թուրքական երկաթուղու մասին: Մասնավորապես՝ նռնաձորցիներին վստահեցրել է, թե երկաթուղին Հայաստանին միլիարդների եկամուտ է բերելու: «Էդ երկաթգիծը մեզ վնաս չի բերելու, մեզ միլիարդների օգուտ է բերելու, անվտանգություն, ինքնիշխանություն է բերելու, տարածքային ամբողջականություն, իրավազորություն և փոխադարձություն»,- պնդել է Աննայի որձը:
Նիկոլը սյունեցիների մոտ ակնհայտորեն ոչ իրատեսական ակնկալիքներ է առաջ բերում՝ թուլացնելու նրանց դիմադրողականությունը: Քաղցր հեքիաթներ պատմող Նիկոլին ուղղված մի շատ բնական հարց է առաջանում՝ ո՞վ է երաշխիքներ տվել Հայաստանին, Թուրքիա՞ն:

Եթե Հայաստանի տարածքով անցնի թուրքական որևիցե ճանապարհ՝ ավտոճանապահի կամ երկաթգծի տեքսով, անմիջապես սրվելու են Սյունիքի կամ դրա մի մասի անեքսիայի ենթարկվելու վտանգները: Իսկ հարցը, թե ինչպես պետք է Թուրքիան դա անի, ավելորդ է, և Սիրիան դրա ապացույցն է: Նիկոլի թողտվությամբ ու գիտությամբ մի տեռորիստական ակտ կբեմադրեն ու զորքեր կմտցնեն՝ իբր բեռնափոխադրումներն անվտանգ դարձնելու: Կմտցնեն ու է՛լ դուրս չեն բերի, իսկ Նիկոլը միայն երջանիկ կլինի, եթե դա լինի. Սյունիքում թուրքական զորքերի ներկայությունը կհավերժացնի Հակոբյան Աննայի իշխանությունը՝ Երևանում:

Այնպես որ՝ Նիկոլի հավաստիացումները պետք է ընկալել հակառակից. երկաթուղու բացումը էապես ապակայունացնելու է տարածաշրջանը՝ ստեղծելով այնպիսի անվտանգային ռիսկեր, որոնց մասին ներկայումս ոչ ոք անգամ չի էլ կարող ենթադրել:

Երկաթուղի կամ ճանապարհ Հայաստանով կարող է անցնել միայն այն դեպքում, եթե թուրքերի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ փոխվի, ինչը ուտոպիա է, որ երբեք չի լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել