1in.am-ը գրում է.

Բոլորին հայտնի է, որ Ճոպոնիան հարուստ է ռոբոտներով և նանոտեխնոլոգիական մշակումներով: Տոկիոյում գտնվող Robot Restaurant հաստատությունում ռոբոտները դադարել են գիտական տեխնոլոգիաների մաս կազմել և այժմ ներկայացնում են ժամանցային ոլորտը: Ռեստորանի ամբողջ անձնակազմը՝ մատուցողներից մինչև պարողներ, ռոբոտներ են: Նրանք ուղեկցում են սեղանի մոտ, ընդունում են պատվերը, զբաղեցնում են շոու-ծրագրով: Այս յուրահատուկ ռեստորանի ստեղծման համար 127 միլիոն դոլար է ծախսվել: 

Ռեստորանի ամենակարևոր ծառայությունը ռոբոտների շոուն է՝ լազերային լույսերով, բիկինիներով, ճապոնական ազգային երաժշտությամբ և իսկական կենդանի պարողների մասնակցությամբ: Այս հաստատությունը նախատեսված է այն սերնդի համար, որն իր կյանքը չի պատկերացնում առանցգունեղ վիդեոխաղերի: Ռեստորանի մուտքի տոմսը 37 դոլար արժե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել