Տակաւ հեռացող ՄԵԾՈՒԹԵԱՆՑ ձգած ահաւոր ՊԱՐԱՊԸ մենք՝ ազգովին, պարտաւոր ենք լեցնել՝ մեր կրկնապատկուած աշխատանքով, մաքառումով ու ոգորումով, երազելով ու պայքարելով....ներքնապէս ամրանալով, միաբանուելով ազգային մեր արժէքներուն եւ գաղափարին շուրջ, սիրելով զիրար, գուրգուրալով իրարու...Առանց վհատելու, առանց յուսալքուելու, առանց բարոյազրկուելու: ՄԵՆՔ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՉՈՒՆԻՆՔ ձեռնածալ նստելու, յանցաւոր հանգիստով կամ անտարբերութեամբ շարունակելու ազգային-հաւաքական մեր կեանքը: ՄԵՐ ՄԵԾԵՐԸ ՄԵԶ ԿԸ ՊԱՐՏԱՒՈՐԵՑՆԵՆ: Ժամն է զգաստութեան, նորոգ հաւատքի ու տեսլականի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/517272045030579?notif_t=close_friend_activityv
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել