
ԵՄ-ն 90 օրով սառեցնում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը: Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին: Մենք շարունակում ենք վերջնականացնել ԵՄ-ի պատասխան քայլերը, որոնք ստացել են մեր անդամ երկրների վճռական աջակցությունը, բայց 90 օրով սառեցնում ենք դրանք: Եթե բանակցությունները բավարար արդյունք չտան, մեր հակամիջոցները կգործարկվեն: ԵՄ-ն մշակում է լրացուցիչ հակաքայլեր ԱՄՆ-ի մաքսատուրքերի դեմ: Ինչպես ասել եմ նախկինում, բոլոր տարբերակները քննարկվում են», - գրել է նա:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/10/eu/4227871
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել