168.am-ը գրում է․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ քայլեր սկսել։
Ալիևն այդ մասին ասել է Բաքվում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ։
«Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես Հայաստանի հետ բարեկամներ կդառնանք, դա իրատեսական չէ։ Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելու համար դեռ շուտ է։ Սակայն մենք պատրաստ ենք սկսել ոչ մեծ քայլեր վստահության ձևավորման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ վերջերս կողմերի միջև վստահության ձևավորմանը միտված նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկներ Բաքուն ստացել է վրացի գործընկերներից։
«Մենք դրական պատասխան ենք տվել և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են ոչ մեծ քայլեր սկսվել»,- ասել է Ալիևը։



