Մի կարևոր դիտարկում
ԱԺ նախագահը իր՝ «մնայիք, կռվեիք» արտահայտությունից հետո ստիպված եղավ խմբագրել իր ասածները, պատգամավորի եղբայրը «հա՞յ ես, թե ղարաբաղցի» ասելուց հետո ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ մոգոնել, Հանրային ռադիոյի տնօրենի կինը իր արցախատյաց գրառումից հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։
Այս ամենն արդյունք է հանրային դատապարտման և պարսավանքի։ Իսկ դա խոսում է այն մասին, որ հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների նկատմամբ տարվող ատելության քարոզի հետ։
Ուստի, սիրելի՛ արցախցիներ, երբեք ու երբեք չպետք է ընդհանրացնենք և ջուր լցնենք ատելություն գեներացնողների ջրաղացին։
Որքան էլ ֆեյքերով, տարաբնույթ լրատվականներով, մանր քարոզիչներիով փորձեն տարանջանտել ու ատելություն սերմանել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին և մնալ այն համոզման, որ մեր միջև տարանջատումներ չպետք է լինեն։ Իմ համոզմունքը հիմնված է իմ ուսանողական ընկերների, իմ դասախոսների, իմ ընկերների և գործընկերների և շատ ու շատ մարդկանց վերաբերմունքի, սիրո և հարգանքի վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել