«Ты кто такой? Давай, до свидания!» երգի հեղինակն Ադրբեջանում  դատապարտվել է 5 տարվա ազատազրկմանPanorama.am-ը գրում է.

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր հրապարակվել է «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի դատավճիռը: Առաջադրված մեղադրանքներով լրագրողը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, որն անցկացնելու է խիստ ռեժիմի գաղութում: Այս մասին տեղեկացնում է «Լենտա.ռու»`-ն հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին:

Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսի 21-ին`  թմրանյութ պահելու  մեղադրանքով: Հետաքննության ընթացքում Մամեդովի նկատմամբ առաջադրվել էր պետական դավաճանության և ազգամիջյան ատելություն քարոզելու մեղադրանքներ: Մեղադրող կողմի վարկածով, Մամեդովը 1992 թ-ին իրանական հատուկ ծառայությունների հետ ակտիվ համագործակցություն է ծավալել, իսկ 1993 թ-ին աջակցել է Թալիշ-Մուղանյան ինքնավար Հանրապետությամն հռչակմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել