Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հանրապետության փողոցի 32 հասցեում կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում դի կա:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, մահացածը Շիրակի մարզի բնակիչ 66-ամյա Վահագն Բ-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը կառուցվող շենքի 7-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել: 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել