Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ են հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բծիշկ-բնագետ Կլավդիոս ալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Ալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ համաչափությամբ:
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.
. սանգվինիկ (տաքարյուն)
. ֆլեգմատիկ (սառնարյուն)
. խոլերիկ (դյուրագրգիռ)
. մելանխոլիկ (մելամաղձոտ):
Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է, որպես մարդու նյարդային համակարգի տիպի հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնող հատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.
. զգայունությունը
. ռեակտիվականությունը
. ակտիվությունը
. ռեակտիվականության և ակտիվության փոխհարաբերությունը
. գործողությունների տեմպը
. ճկունությունը կամ կոշտությունը: