«Էսպես ես իմ գլխի տերն եմ». Անդոն պատմել է՝ ինչու չի ուզում Ռաֆոյի հետ նորից աշխատել Արդյո՞ք կցանկանար դերասան Անդրանիկ Հարությունյանը նորից համագործակցել Ռաֆայել Երանոսյանի հետ, որքա՞ն արժեն սիթքոմերը, որ նկարում է Անդոն, ովքե՞ր են ոլորտում իր մրցակիցները, ինչո՞ւ նրան դեռ չեն վստահում «լուրջ դերեր» և ինչո՞ւ է հումորային սկետչերում ներգրավել նաև ընտանիքի անդամներին։ Այս և այլ թեմաների մասին դերասան Անդրանիկ Հարությունյանը խոսել է “Break Point” փոդքասթի ընթացքում։ Հաղորդման սկզբում հաղորդավարի հետ զանգահարել են նաև նրա ընկերոջը և «գաղտնազերծել» Անդոյի մասին քիչ հայտնի տեղեկություն։ Փոդքասթն ամբողջությամբ կարող եք դիտել GoSportFM-ի յութուբյան հարթակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: