Tert.am-ը գրում է․
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ասել է, որ Կանադան 25% հակամաքսատուրք կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ավտոմեքենաների վրա, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագրին՝ ի պատասխան կանադական ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ԱՄՆ մաքսատուրքերի, որոնք ուժի մեջ են մտել այսօր: Այս մասին հայտնում է CNN-ը։
«Ինչպես ես ասացի նախագահ Թրամփին անցյալ շաբաթ մեր հեռախոսազրույցի ժամանակ, Կանադան կպատասխանի ԱՄՆ-ի ավտոմեքենաների մաքսատուրքերին․ 25% մաքսատուրք կսահմանվի ԱՄՆ-ից ներկրված բոլոր ավտոմեքենաների համար, որոնք չեն համապատասխանում CUSMA-ին»,-ասել է նա։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/04/03/canada-usa/4227223
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել