Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: 

Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել: Հայտնում են ՆԳՆ-ից։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են  Երևանում խցանման մեջ սպասող վարորդին պարեկներն անհասկանալի պատճառով հանում մեքենայից, ուժ գործադրելով՝ պառկեցնում գետնին, այնուհետև տանում անհայտ ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել