
Armeniasputnik.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմին հայտնել է, որ Միացյալ Նահանգների պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն առաջիկա շաբաթներին պաշտոնաթող է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Politico թերթին։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է պահել Մասկի պաշտոնն այնքան ժամանակ, որքան կարող է։
«Նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմին, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամներին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Իլոն Մասկը կհեռանա իր այժմյան պաշտոնից», - ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը գոհ է Մասկի և DOGE -ի աշխատանքից, սակայն նախագահը և միլիարդատերը որոշում են կայացրել, որ ժամանակն է` գործարարը վերադառնա բիզնես դաշտ: Ինչպես նշում է Politico-ն, Թրամփի վարչակազմի որոշ անդամներ և այլ համախոհներ հիասթափված են Մասկի անկանխատեսելիությունից և ավելի հաճախ միլիարդատիրոջը դիտարկում են որպես քաղաքական բեռ:
Թրամփի որոշմամբ ստեղծված DOGE-ն կոչված է «կրճատելու շռայլ ծախսերը և վերակազմակերպելու դաշնային գերատեսչությունները»: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը բացահայտել է ամերիկյան կառավարության կատարած «ցնցող» ծախսերը, որոնց համար Կոնգրեսից թույլտվություն չէր ստացել:
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20250402/trampy-varchakazmin-hajtnel-e-vor-maskn-arajika-shabatnerin-klqi-pashtvony-politico-87437842.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել