
Tert.amLife-ը գրում է.
ՀՀ վաստակաոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը տարիներ շարունակ բարձրաձայնում է դերասանների չնչին աշխատավարձի մասին խնդիրը:
Դեռ 2018 թվականին ԿԳՄՍ նախարարությունը խոստացել էր վերանայել դերասանների աշխատավարձը, սակայն մինչ օրս որևէ վերանայում չի եղել:
Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն ու նշեց՝ վաստակավոր արտիստը մեր երկրում ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, որից 40-ը պահումներեն են:
«Ես մինչ օրս ստանում եմ 130 հազար դրամ: Ես շատ հույս ունեի, որովհետև մենք՝ դերասաններս մի քիչ էմոցիոնալ մարդիկ ենք, հավատացող ենք, ես շատ էի հավատում, բայց ոչինչ չփոխվեց: Ասելիք շատ ունեի, բայց հիմա ամեն ինչ փակվել է և ասելիք նույնիսկ չունեմ:
Արդեն անտարբեր եմ դարձել, դա շատ վատ բան է, անտարբերությունից վատ բան չկա, բայց այլևս ուժը չի հերիքում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին ու հավելեց՝ հասկացել ենք, որ անիմաստ է խոսել, ոչինչ չի փոխվում:
«Ուզում ես վեր կաց բողոքիր, ուզում ես գոռա հրապարակում կամ նույնիսկ ոռնա, ոչի՛նչ չի փոխվում, ոչինչ»,- նշեց դերասանուհին ու փորձեց պատկերացնել, թե ինչ է հնարավոր անել այդ չնչին աշխատավարձով, եթե կողքից այլ եկամուտ չլինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: