Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Նրան ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ին ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ են ունեցել: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ–ից:

Ռուսաստանի նախագահը ողջունել է Վան Իի այցը ՌԴ, բարձր է գնահատել ռուս-չինական հարաբերությունները՝ պատրաստակամություն  հայտնելով ընդլայնել համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը ՉԺՀ-ի հետ։

Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բարձրագույն և բարձր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակացույցի, ինչպես նաև համագործակցության տարբեր հարցերի շուրջ: 

Մտքեր են փոխանակվել նաև Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հեռանկարների շուրջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել