Ամստերդամն իրավացիորեն անվանում են թանգարանների քաղաք, քանի որ այստեղ կան ավելի քան 400 թանգարաններ և պատկերասրահներ: Սակայն Ամստերդամում կան բազմաթիվ տարօրինակ թանգարաններ և ստորև ներկայացված են դրանցից մի քանիսը:

BIGPIC22 Самые необычные музеи Амстердама

 

Ֆրոլիկի թանգարան

strangemuseums01 Самые необычные музеи Амстердама

Ֆրոլիկի թանգարանում գտնվում են պաթոլոգիկ էքսպոնատների, տարօրինակ գանգերի և այլ յուրահատուկ հավաքածուներ, որը միասին է հավաքել Հեարարդ Ֆրոլիկը:  

strangemuseums02 Самые необычные музеи Амстердама

strangemuseums03 Самые необычные музеи Амстердама

strangemuseums04 Самые необычные музеи Амстердама

 

Չարչարանքների թանգարան

strangemuseums05 Самые необычные музеи Амстердама

Չարչարանքների թանգարանը նվիրված է մարդկային դաժանության պատմությանը: Էքսպոնատները ներկայացված են փոքրիկ մութ սենյակներում և ստեղծում են մռայլ և տհաճ մթնոլորտ: Թանգարանում կարելի է տեսնել բազմաթիվ հետաքրքիր իրեր, ինչպիսին են օրինակ գիլյոտինը, գանգափշրող սարքը, հուդայի աթոռը և այլն:

Որոշ էքսպոնատներ հին և ունիկալ են, բայց կան նաև ժամանակակից սարքավորումներ, որոնք ստեղծվել են հին գրքերի և գրառուների հիման վրա: Նրանցից շատերին կարելի է ձեռք տալ:

strangemuseums06 Самые необычные музеи Амстердама

strangemuseums07 Самые необычные музеи Амстердама

 

Սեքսի թանգարան

strangemuseums08 Самые необычные музеи Амстердама

Սեքսի թանգարանը գտնվում է կենտրոնական  կայարանի մոտ և տարեկան գրավում է ավելի քան 500.000 այցելուների: Թանգարանում կան մարդկային սեքսուալ հարաբերությունների մասին շատ հետաքրքիր գրքերի հավաքածու, տարբեր առարկաներ: Այստեղ կարելի է տեսնել Վեներայի գիպսե, Մատա Հարիի մոմե արձանը և այլն:

 

Մարիխուանայի, կանեփի  թանգարան

strangemuseums09 Самые необычные музеи Амстердама

Այս թանգարանը նվիրված է կանեփին և նրա օգտագործմանը: Այցելուներին ներկայացնում է կանեփի պատմական և ժամանակակից օգտագորման պատմության բժշկական, կրոնական և մշակույթային նպատակների մասին տեղեկություններ:

Թանգարանում նաև պատմում են, թե ինչպես կարելի է կանեփն օգտագործել գյուղատնտեսությունում և արդյունաբերության մեջ: Այստեղ նաև կարելի է հանդիպել իրական կանեփի «այգի» և նրանից պատրաստված իրեր:  

strangemuseums10 Самые необычные музеи Амстердама

strangemuseums11 Самые необычные музеи Амстердама

 

Դաջվածքների թանգարան

strangemuseums12 Самые необычные музеи Амстердама

Դաջվածքների թանգարանը բացվել էր Ամստերդամում 2011թ.-ի նոյեբերին: Այն նվիրված է տատու-մշակույթի պատմությանը և այստեղ հավաքված են տարբեր էքսպոնատներ ամբողջ աշխարհից (ասեղներ, նկարներ, հին նշաններ, դաջվածքների դիզայններ):  

Թանգարանում կան ավելի քան 40.000 էքսպոնատներ: Այն հիմնադրել է Հենկ Շիֆֆմահերը: Տարներ երկրներում կազմակերպվում են ցուցահանդեսներ: Բացի այս ամենից, թանգարանում ներկայացված է դաջվածքների պատմությունը և դրանց ավանդույթները հասարակության տարբեր խմբերում՝ բանտային դաջվածքներ, ծովային, զինվորական և այլն:  

strangemuseums13 Самые необычные музеи Амстердама

strangemuseums14 Самые необычные музеи Амстердама

 

Կատվի սենյակ

strangemuseums15 Самые необычные музеи Амстердама

Կատվի սենյակն ամբողջովին վիրված է կատուներին: Թանգարանը հիմնադրվել էր 1990թ.-ին Ուիլյամ Մեյերի կողմից: Նա այդպես ցանկանում էր պահպանել իր կատվի՝ Թոմի հիշատակը: Թանգարանում ներկայացված են Պաբլո Պիկասոյի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի, Ռեմբրանդտի և ուրիշների նկարներ, քանդակներ և այլ ստեղծագործություններ:  Թանգարանի տարածքում ապրում են 5 կատուներ:


Թաղումների թանգարան

strangemuseums16 Самые необычные музеи Амстердама

Թաղումների թանգարանը բացվել է 2007թ.-ին և լիովին նվիրված է Հոլլանդիայում կատարվող թաղումներին: Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ դագաղներ: Էքսպոնատների շարքում են սգակառքը, սգո հանդերձանքներ և  այլ իրեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել