
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը, ինչ աշխատանքներ են տարվում, և ի՞նչն է պատճառը, որ հյուպատոսությունը դեռ չի բացվել։
«Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում»,– պատասխանել է ԱԳՆ–ն։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։
2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20250327/erb-kbacvi-sjuniqum-rusastani-glkhavvor-hjupatvosutjuny-hh-agni-pataskhany-87185146.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել