Lradou.com-ը գրում է.
Սուրիա- «Լրատու»ի Սուրիոյ Ռաքքա քաղաքի թղթակիցին փոխանցմամբ «ՏԱՀԷՇ» ծայրայեղական խմբակցութեան ջոկատները յարձակում գործած են Հայ Կաթողիկէ «Սրբոց Նահատակաց» եկեղեցւոյ վրայ ու անոր գմբէթին վրայ գտնուած Սուրբ Խաչը ջարդելով զետեղած են իրենց խմբակցութեան սեւ դրօշակը:Նոյն առումով ծայրայեղական այս խմբակցութեան անդամները հրկիզած են Յոյն Կաթողիկէ համայնքին պատկանող «Սուրբ Աւետման» եկեղեցին: Աւարտին յիշեցնենք որ «ՏԱՀԷՇ» ծայրայեղական խմբակցութիւնը բախումներ կունենայ Սուրիոյ ընդդիմութեան «Ազատ բանակ»ին հետ Սուրիական բոլոր ճակատներուն վրայ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել