Տղամարդիկ ու կանայք շատ տարբեր են, և նրանց տարբերություններից մեկն այն է, որ տղամարդիկ հաճույք են ստանում առավոտյան սեքսից, մինչդեռ կանայք նախընտրում են սեքսուալ ակտիվություն ցուցաբերել գիշերային ժամերին: Գուցե դա կապված է նրա հետ, որ քնած ժամանակ տղամարդու մոտ, որպես կանոն, 3-5 անգամ էրեկցիա է լինում, և առավոտյան նա պատրաստ է տրվելու կրքին: Էրեկցիայով արթնանալը լավ պատճառ է առավոտյան սեքսով զբաղվելու համար: Ցավոք ընկերուհիդ աչքերը բացելիս կարող է նույն տրամադրությունը չունենալ, բայց եթե ճիշտ մոտեցում ցույց տաս հարցին, նա նույնպես կցանկանա սեքսով զբաղվել:
Պատրաստվիր երեկոյան
Առավոտյան սեքսից առաջ վեր կենալու անհրաժեշտությունից խուսափելու համար պետք է նախապատրաստվել դեռ երեկոյան: Անկողնու կողքին դիր անանուխի համով կոնֆետներ կամ շնչառության թարմեցուցիչ, որպեսզի չվախեցնես սիրելիիդ առավոտյան շնչառությամբ: Բացի այդ` քնելուց առաջ գնա զուգարան, որպեսզի առավոտյան ստիպված չլինես: Մի մոռացիր մոտակայքում պահել նաև պահպանակ:
Միացրու քո ներքին զարթուցիչը
Կարևոր է արթնանալ բավականին վաղ, որպեսզի հասցնես սեքսով զբաղվել մինչև աշխատանքի գնալը և վայելես այն աշխատանքային լարված օրվանից առաջ: Լավ կլինի, որ արթնանաս ընկերուհուցդ շուտ, որպեսզի արթնացնես նրան քո քնքուշ շարժումներով: Հիշիր, որ պետք է արդեն պատրաստ լինես, բայց քեզ ժամանակ պետք կգա, որպեսզի պատրաստես նաև ընկերուհուդ:
Քնքշորեն արթնացրու նրան
Ընկերուհիդ, ամենայն հավանականությամբ, չի ցանկանա արթնանալ նրանից, թե ինչպես ես դեմ տալիս հպարտությունդ նրա դեմքին: Դիպչիր նրան քնքուշ և առանց շտապելու, համբուրիր նրա դեմքն ու մարմինը, շոյիր մազերը: Սա կօգնի արթնացնել նրան լավատեսական, սիրային տրամադրությամբ և կտրամադրի առավոտյան սեքսի:
Թող նա իրեն սեքսուալ զգա
Ընկերուհիդ կարող է իրեն այդքան էլ սեքսուալ չզգալ առավոտյան: Նրան համապատասխան տրամադրության բեր, ասա, թե որքան գեղեցիկ է, անգամ երբ կիսաքնած է: Ուշադրություն մի դարձրու նրա թափթփված մազերին, դեմքի վրա բարձի հետքին և ոչ այդքան թարմ շնչառությանը, ասա, որ ցանկանում ես նրան:
Սկսիր օրդ լավ տրամադրությամբ
Սեքսը կարող է օրվա հիանալի սկիզբ լինել: Այն բարձրացնում է ուրախության հորմոնի մակարդակը, դուք ժպտում եք և սկսում եք ավելի թեթև վերաբերվել դժվարություններին: Առավոտյան սեքսը, եթե այն չդարձնել սովորական բան, կարող է հաճելի կերպով բազմազանություն մտցնել ձեր սեռական կյանքում: