
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել իսլամական և տարածաշրջանային երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ «Իսրայելի հանցագործությունը և տարածաշրջանում անկայունությունը դադարեցնելու համար»:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA–ն:
Իր էմիրաթցի գործընկեր Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել, խախտվել է հրադադարի համաձայնությունը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/hy/article/1214878
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել