Պնդելով, թե խաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ ազգային շահերն՝ ՔՊ-ական պատգամավոր Մինասյան Լիլոն, փորձելով արդարացնել ՀՀ սահմանների երկայնքով երրորդ ուժի տեղակայման բացառման վերաբերյալ դրույթը, հայտարարել է, թե Ադրբեջանն էլ է պարտավորվել՝ անելու նույն բանը՝ դա համարելով ՀՀ անվտանգության երաշխիք:

Այս թեզը ոչ միայն Լիլոն, այլև մյուս ՔՊ-ականներն էլ են պրոպագանդում՝ միամիտներին մոլորության մեջ գցելու հույսով: Բայց հարց է առաջանում՝ ներկայիս իրավիճակում ո՞ւմ շահերից է բխում սահմանին երրորդ ուժի չտեղակայումը, եթե վտանգված է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը՝երկիր,որն ի վիճակի չէ սեփական ուժերով ինքնապաշտպանվել: Ադրբեջանին ոչ մի երրորդ ուժ իր սահմանին պետք չէ, Իլհամը կարգի է բերել իր բանակը, երկու ոտքի վրա ամուր կագնած է իր հողում ու պատրաստ է ամեն ժամ գրավել Երևանը: Այսինքն՝ այդ մարդն իր ինքնապաշտպանության հարցը լուծել է, ուստի չունի որևէ մեկին իր սահմաններին կանգնեցնելու խնդիր՝հաշվի առնելով փաստը, որ տեսականորեն Ադրբեջանի համար Հայաստանից պետք է բխի սպառնալիք: Այդ Նիկոլի Հայաստանն է, որ ունի աջակցության կարիք, այդ Նիկոլի Հայասանն է այսօր «օդից կախված» մնացել, այդ եվրադիտորդների շնորհիվ է, որ Իլհամը տևական ժամանակ է՝ չի կրակում:

Այնպես որ՝ այդ հարցում նույնպես հայկական շահն ամբողջությամբ անտեսված է՝ նկատի ունենալով գետնի վրա առկա իրողությունները, նկատի ունենալով Նիկոլի կողմից վարվող մազոխիստական քաղաքականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել