
Մարտի 20-ին, ժամը 11:20-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտ 100 մ երկայնքով և 30 մ բարձրությամբ հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), նաև առկա են թուլացած քարաբեկորներ. անհրաժեշտ է կատարել հարկադիր քարաթափում:
Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման, իսկ պարեկային ծառայության աշխատակիցները՝ երթևեկության անվտանգության ապահովման աշխատանքներ:
Ճանապարհի մաքրման աշխատանքներն իրականացրել են ՃՇՇ աշխատակիցները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել