
Ոստիկանները պարզել են, որ կամրջից ցանկացել է իրեն գետը նետել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա տղան, ում ոտքից այդ պահին կարողացել է բռնել ու հետ քաշել նրա ընկերը՝ Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա տղան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկաները պարզել են, որ 18-ամյա տղան դժգոհել է կյանքից և ապրելակերպից ու ցանկացել է վերջ տալ իր կյանքին, ում այնուհետև շտապօգնության խումբը անգիտակից վիճակում տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել