Խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության մասին, այն մասին, թե ինչ է պետք անել, որ երկու կողմերը կարողանան ապրել խաղաղութան մեջ՝ ՔՊ-ական Թորոսյան Արսենը՝ «Պսիխը», հայտարարել է, թե դրան հասնելու ճանապարհը երկու կողմերի մոտեցումներն այնպես սինքրոնացնելն է, այնքան մոտեցնելն է, որ Ադրբեջանն էլ, մենք էլ ցանկանանք ապրել խաղաղության մեջ:
Թորոսյան Արսենը հստակ է արտահայտվել այնքան, որ նույնիսկ մեկնաբանություններն են ավելորդ արդեն: Բայց հարց է առաջանում՝ «Պսիխը» գիտի՞, թե ինչ է ուզում Իլհամը, գիտի՞, որ նա նույնիսկ Երևանը հայկական քաղաք չի համարում, Սևանը Գյոյչա է համարում, Հայաստանն էլ՝ «Արևմտյան Ադրբեջան»: «Պսիխի» տրամաբանութամբ ստացվու է, որ որպեսզի երկկողմ խաղաղությունը կայանա, ապա հայերը նույնպես Սևանը պետք է ամարենք Գյոյչա, Երևանը՝ Էրիվան, Հայաստանն էլ՝ Իլհամի նախնիների բնօրրան. այս խաղում Նիկոլն է տվողի դերում: Նիկոլը, ի դեմ, քիչ-քիչ հենց դա էլ անում է:
«Պսիխի» համար լրիվ մեկ է՝ Հայաստանը կկոչվի «Արևմտյանն Ադրբեջա՞ն», թե՞ ասենք Մոզամբիկ, միայն թե Նիկոլը մնա իշխանության, որ ինքն էլ միշտ պաշտոնի լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել