1in.am-ը գրում է.

Դիաբետով հիվանդների համար հագեցած նախաճաշն օգտակար է՝ կարծում են Դիաբետի ուսումնասիրման Նյու Յորքի կենտրոնի բժիշկները: Նրանք նման եզրակացության են եկել՝ շաքարային դիաբետով տառապող 500 կամավորների շարքում անցկացնելով եռամսյա փորձ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Պարզվել է, որ նրանք, ովքեր նախընտրել են առատ նախաճաշը, կարողացել են նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Բացի այդ, նրանք այդ կերպ կարողացել են 1/3-ով պակասեցնել ընդունվող դեղորայքի քանակը: 

Բժիշկների կարծիքով՝ հագեցած նախաճաշն ու չափավոր սնուցումն օրվա ընթացքում օգտակար կլինեն դիաբետով տառապող բոլոր մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել