Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանն ու ԱՄՆ–ն համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևը։ Այս մասին, հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Բանաձևի նախագիծը որ քիմիական զենքի ուտիլիզացիայի միջոցառուների խախտման դեպքում ուժի կիրառում չի նախատեսում։ Ինչպես պարզաբանել է Լավրովը, եթե խախտումներ լինեն, ապա ՄԱԿ–ի ԱԽ–ն դա լրացուցիչ կքննարկի և արտաքին ռազմական միջամտության համար ևս մեկ բանաձև անհրաժեշտ կլինի։


Լավրովը նաև նշել է, որ բանաձևը համագործակցության կոչ է անում ոչ միայն Բաշար ասադի կառավարությանը, այլև ապստամբների խմբավորումներին։


Փաստաթուղթը Գլխավոր ասամբլեայի քննարկմանը կներկայացվի մոտակա ժամերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել