Tert.amLife-ը գրում է

Երգչուհի Անի Ամիրյանը, երկար դադարից հետո, LIFEROOM հաղորդման շրջանակներում խոսել է իր և դերասան Ստեփան Ղամբարյանի ամուսնալուծության մասին: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված.

«Քովիդի ժամանակ, երբ բոլորս մնում էինք տանը, մենք ևս մնացինք տանը և ես տեսնում էի, թե ինչքան դժվար էր դա տրվում Ստեփանին:

Իր աշխատանքն առհասարակ շատ էր դրսի հետ կապված և, եթե քնելը չհաշվենք, նա 1 ժամ էր տանը մնում: Իսկ այս դեպքում պետք էր 24 ժամ մնալ տանը:

Այդ ժամանակ մեր հարաբերությունները մի քիչ լարվեցին և դժվար շրջափուլ անցանք: Այդ փուլից հետո որոշեցինք, որ ես Մարթայի հետ պետք է առանձնանամ իմ տանը, որ մի քիչ հանգստանամ: 1 տարի ու մի քանի ամիս ես Մարթայի հետ ապրեցի մենակ՝ առանց Ստեփանի:

Համարվում էինք ընտանիք, ամուսնալուծված չէինք, և այդ ամբողջ ընթացքում իմ մտքում էր՝ ինչպես փրկել մեր ընտանիքը, նորից վերականգնել հարաբերությունները, ինչպես Ստեփանին բերել ընտանիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել