ՔՊ-ական Հակոբյան Հասոն կոչ է արել՝ եթերներից ադրբեջանական խոսույթ չհնչեցնելու՝միաժամանակ խորհուրդ տալով լսել ՀՀ իշխանությանը, նրանց խոսքերը:

Ցավոք, այսօր Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ մարդիկ Իլհամի խոսքին շատ ավելի են հավատում, քան Նիկոլի լոլոներին: Դա պայմանավորված է վերջին տարիների դառը փորձով. 2020-ի պատերազմի օրերը ոչ ոք չի մոռացել, բոլորն են հիշում «դագդիգագան» հաղթանակները կամ էլ ասենք ՔՊ-ի նախընտրական ծրագիրը,որտեղ զետեղված խոստումների հակառակն է արվել:

Մի՞թե նորմալ մարդը կարող է Նիկոլ լսել՝ մեկին, որն առավոտյան մի բան է ասում, ցերեկը՝ ուրիշ, Հակոբյան Աննայի ծոցը մտնելիս՝ լրիվ այլ բան: Կարելի՞ է լսել մեկին, ով խոստովանել էր, որ կարող էր և պատերազմ չլինել, ով պատերազմ սանձազերծեց միայն այն բանի համար, որ դավաճան չանվանվի…

Ցավոք, շատ իմաստներով Իլհամն է այսօր դարձել իրական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու ռեալ աղբյուրը, ինչը, իհարկիե, ողբերգություն է ու լավագույնս է բնութագրում Հայաստանի հասարակության ողբերգական կացությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել