Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը լքել  է Ֆրանսիան և մեկնել Դուբայ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Նշենք, որ Դուրովը վերջերս բնակվում էր Ֆրանսիայում և գտնվում էր դատական հսկողության տակ՝ կապված իր դեմ սկսված հետաքննության հետ։
Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում 2024 թվականի օգոստոսին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել մի քանի օր կալանք, ապա ազատ են արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց և շաբաթը երկու անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությամբ: Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել