Մարտի 10-ին տեսանյութ և ֆոտոռեպորտաժ էր հրապարակվել Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին, երբ վարորդը կարմիր լույսի տակով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, հատել էր ճանապարհը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրապարակումից ժամեր անց հայտնաբերվում է վարորդը, ով ենթարկվում է վարչական պատասխանատվության: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Մ.-ն է, ում հայտնաբերել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի պարեկները: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 6-ին Երևանում Դուրյան փողոցից դեպի Էդուարդ Իսաբեկյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապահային երթևեկության կանոնները, անցել կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակ էր ստեղծել մյուս վարորդների համար: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել