Lurer.com-ը գրում է․

Ամերիկացի հայտնի բլոգեր Լեքս Ֆրիդմանը պատմել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կողմից Մոսկվայիվրա հարձակման ժամանակ եղել է Մոսկվայում։ Gazeta.ru- ի փոխանցմամբ՝ նա համապատասխան բովանդակությամբ գրառում է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում։

 

«Անօդաչու թռչող սարքի այս զանգվածային հարձակումը շատ մոտ է եղել իմ գտնվելու վայրին»,- գրել է Ֆրիդմանը։

 

Բլոգերի խոսքով՝ ինքը չի տուժել։ Միևնույն ժամանակ, ամերիկացին ընդգծել է, որ նման հարվածները «խաղաղությանը նպաստող կողմերի գործողությունները չեն»։

 

Ֆրիդմանը Ռուսաստանի մայրաքաղաք մեկնելու մասին հայտարարել է փետրվարի վերջին։ Այժմ նա ասաց, որ շուտով կլքի Ռուսաստանի Դաշնությունը և կմեկնի Սաուդյան Արաբիա։

 

Մարտի 11-ի գիշերը Ռուսաստանի շրջանները ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից 2022 թվականից ի վեր ամենազանգվածային հարձակումներից մեկին։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի տասը շրջաններում ոչնչացվել է 337 ԱԹՍ։ Ավելին, դրանցից 91-ը վնասազերծվել է Մոսկվայի մարզում։

 

Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են գետնին, վնասվել են մի քանի տներ և մեքենաներ, մարդիկ վիրավորվել են: Այս ֆոնին ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել