Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ուրարտու» համալսարանում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները նշված համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկ Ջ․-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել