Թևանյան Անդոն, պարզվում է, որոշել է փոխել իր քարոզչական մարտավարությունն ու «Սերժն է բերել Նիկոլին» անբովանդակ թեզը սեփական ձեռքով «ջրել». օրերս 5-րդ ալիքին տված իր հարցազրույցում Անդոն հայտարարել է, թե ոչ թե որևէ մեկը Նիկոլին ձեռքից բռնած բերեց իշխանության, այլ Սարգսյանի քաղաքականությունը հանգեցրեց երկրում իշխանափոխության, քանի որ, ինչպես նկատել էր Անդոն, Գյումրիից մինչև Երևան Նիկոլին միացել էր միայն Չալո անունով շունը: Միևնույն ժամանակ նա մեղադրել է Սարգսյանին տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ երկխոսություն վարելու համար՝ հենց դա համարելով Հայաստանի ներկայիս վիճակի հիմնական պատճառը. Արևմուտքի հետ մերձենալու քաղաքականությունն իբր հանգեցրեց Թուրքիայի ազդեցության մեծացմանը:

Այն, որ Անդոն որոշել է վերախմբագրել իր քարոզչական տակտիկան, խոսում է այն մասին, որ նա էլ, տերերն էլ հասկացել են, որ ավելի մեծ տխմարություն, քան «Սերժն է բերել Նիկոլին» թեզն է, Հայաստանի քաղաքական խոսույթում ուղղակի գոյություն չունի, իսկ մարդիկ արդեն զզվել են նույն կոտրած «պլաստինկան» լսելուց: Հասկանալով սա՝ Անդոն մեկ այլ տխմարություն է առաջ քաշում, որը նույնպես որևիցե քննադատության չի դիմանում. իրականում Նիկոլին իշխանության հասցրեց ոչ թե Սարգսյանի քաղաքականությունը, որի շնորհիվ հնարավոր էր դառնում զսպել Իլհամին, որին գուցե ոչ բացահայտորեն սատարում էր արդեն Կրեմլը, այլ ռուս-թուրքական կամ, ավելի գլոբալ առումով, ռուս-բրիտանական ծածուկ փոխհամաձայնությունը: Աշխարհաքաղաքական կենտրոնները եկել էին կոնսենսուսի, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնել, և քանի որ ի դեմս Սերժ Սարգսյանի իշխանության Հայաստանի ղեկին գտնվում էր Արցախն ատամներով պաշտպանող ուժ, ուստի անրաժեշտություն էր ծագել՝ այնպիսի իշխանություն ձևավորելու, որի համար Արցախը կլիներ անարժեք: Եվ գտան այդ ուժին, այդ մարդուն ու սարքեցին իշխանություն Հայաստանում, Անդոն էլ, ինչպես հայտնի է, Հայաստանին իսլամացմամբ էր սպառնում այն դեպքում, եթե Սարսգայը դիմադրեր:

Սա է տեղի ունեցել 2018-ին, ինչի մասին, ի դեպ, Անդոն էլ շատ լավ տեղյակ է, բայց քանի որ բոլորովին այլ բանի համար է վճարվում, իրականությունը չի ասում. որ ասի, փող չի աշխատի, իսկ փողն Անդոյի համար գերառաջնային է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել