
Panorama.am-ը գրում է.
Անցած տարվա վերջին սոցցանցերում 222lava անունով գրանցված ինֆլյուենսեր-բլոգեր Էրիկ Շահբազյանը հայտարարել է, որ ՊԵԿ-ն իրեն տուգանել է 109 մլն դրամով։ Նա նախ սպառնաց լքել երկիրը, ապա ծաղրեց ՊԵԿ աշխատակիցներին, իսկ վերջերս էլ մտահոգություն հայտնեց, որ իրեն հնարավոր է կալանավորեն։
Ի՞նչ պարտավորություններ է ունեցել և ունի բլոգերը ՊԵԿ-ի առջև, ինչպե՞ս է հաշվվել վարչական տուգանքի չափը, հայտարարությունից ավելի քան երկու ամիս անց պարտավորությունների ո՞ր մասն է կատարել բլոգերը։ Այս ու այլ հարցերի պատասխաններ ստանալու համար Panorama.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՊԵԿ-ին։
ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանն ի պատասխան հարցման վկայակոչել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում, ապա նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 63-րդ կետի համաձայն՝ հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի, հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկություն, իհարկե որոշ բացառություններով։
Panorama.am-ը կոմիտեից հետաքրքրվել էր, բացի Է. Շահբազյանից, կա՞ն ինֆլյուենսեր-բլոգերներ, որոնք անցած տարվա ընթացքում ենթարկվել են տուգանքների։ Ի պատասխան ՊԵԿ-ից երեք բլոգերի անուն են նշել.
«Սոցիալական ցանցերում (Instagram, Tik-tok, Facebook) գովազդային գործունեություն ծավալող բլոգերների նկատմամբ կայացվել են ներքոհիշյալ որոշումները․
1. Տարոն Ժիրայրի Սարգսյանի /Tik-tok-Romantika/ նկատմամբ 10.10.2024թ.-ի թիվ 1524703 արձանագրությամբ արձանագրվել է ապօրինի գործունեություն իրականացնելու փաստ / ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտում/։ 01.11.2024թ.-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից կայացվել է վարչական ակտ, առաջադրվել է 39.246.000 ՀՀ դրամ հարկային պարտավորություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: