
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուբենին ու մնացյալ գերեվարված հայերին Ադրբեջանից հետ բերելու ընդամենը մեկ ճանապարհ կա: Եվ այդ ճանապարհի առաջին քայլը այս իշխանությանը հեռացնելն է, երկրորդը՝ ազգային շահեր սպասարկող իշխանություն բերելը:
Իսկ երրորդ և մնացյալ քայլերը, որպես այդ ճանապարհը իմացող և դրա ռեսուրսներին (ինտելեկտուալ առումով) տիրապետող մարդ, ճիշտ չեմ համարում հանրային գրել:
Մնացյալ դեպքերում գերիները հետ կգան, եթե որևէ գերտերություն անձնական շահերից ելնելով (Հայաստանում շահեր սպասարկելու իմաստով), որոշի նրանց հանել այնտեղից:
Այլ տարբերակներ չկան: Կներեք, որ հուսախաբ եմ անում, ինչքան կուզեք գրեք կամ փողոց ելեք, ձեզ չեն լսելու»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել