Կառավարությունը էսօր մի ստորագրությամբ ևս 150 միլիոն դոլար ցփնեց: Քանի որ տնտեսությունը մեռնում ա, պարք վերցնել ու բյուջեից բանկերին սուբսիդաովրելու մեխանիզմն էլ գմփալու վրա է (արդեն ԿԲ-ն ա բողոքում դրանից), մեր պանծալի վարչապետը որորշել է զարկ տալ արդյունբերությանը:
Հաշվի առնելով, որ առանց այդ էլ բյուջեում փող չկա, նա փողը քեշ չի տվել, այլ տվել է երաշխիք. Ամուլսարը ստացավ իրավունք 150 միլիոն դոլարի վարկ վերցնել ու այդ վարկը չփակելու դեպքում, այն փակվելու է մեր բյուջեն: Ասեք, որ հնաճարեղ ա: Կուզեի՞ք՝ բանկից փող վերցնեիք դուք, բայց եթե չփակվեիք, բանկը ոչ թե ձեզնից փողը ստանար, այլ երրորդ կողմից, իսկ տվյալ դեպքում՝ մեր հարկերից:
Հարց ա առաջանում, իսկ ի՞նչն է խանգարելու Ամուլսարի ղեկավարությանը չմսխել այդ $150 միլիոնը ու չթռնել: Պատասխանը տեսականորեն մեկն է՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ! Պրակտիկայում, սակայն, դա պետք է անի այն պետությունը, որը մսխել ա հազարավոր կյանքեր, հայրենիք, պետական ինստիտուտներ, ստեղծել ու սննկացրել է ԱՆԻՖ, միլիարդներ քամուն տալով՝ պետական պարտքը հասցրել է 12 միլիարդ դոլարի, իսկ էս տարի նախատեսում է հասցնել 14 միլիարդի... այ էդ պետությունը պիտի գնա Ամուլսարում արդեն իսկ տեղավորված քպշնիկների թաթը բռնի ու չթողի որ թալանեն...
Իսկ նա դեսերտ ասեմ ձեզ, որ հենց Ամուլսարի ղեկավարները պնդում են, որ $150 միլիոնը բավարար չէ հանքը շահագործելու համար: Էդ գումարով, լավագույն դեպքում, գործը կիսատ է մնալու ու վարկը չի փակելու: Մնում ա մի հատ էլ թքեն դեմքներիս, բայց դու, հպարտ քաղաքացի, մի շեղվի ու ձգվի, պապանձվի ու վաբշե, ծափ տվեք, արա՛:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել