Փետրվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 
Արագածի տարածաշրջանում, Ալագյազ-Գեղադիր և Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհներին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել