Արտակարգ դեպք՝ Երևանում. Նորք-Մարաշում բեռնատարը մերկասառույցի պատճառով կոտրել է բնակչի տան քարե պարիսպը, ապա՝ գազախողովակները ու կողաշրջված հայտնվել տան տարածքում. օպերատիվ են գործել «Գազպրոմ Արմենիա» «Երևանի ԳԳՄ»-ի աշխատակիցները. 

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Պարգև Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով  Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի այգիներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, ապա՝ գազատար խողովակներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում՝ լուսամուտի մոտ։

Shamshyan- ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։


Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել