Հայաստանի Հանրային ռադիոնորը գործում է հարկատուների փողերովորոշել է իրեն թույլ տալ «խմբագրել» երկրի օրհներգի տեքստը։ Ավելի ճիշտ՝ մի ամբողջ քառատող դուրս է շպրտել դրանից։

Հատկանշական է, որ «զարմանալիորեն» դա տեղի է ունեցել թշնամու դեմ ծածանվող եւ հավերժ փայլող դրոշի վերաբերյալ քառատողի հետ (Նայիր  նրան` երեք գույնով նվիրական մեր նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան)։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս մատնանշել է օրհներգի տեքստի տարբեր մեկնաբանությունների անթույլատրելիությունը, որի վերջին խմբագրման գլխավոր նախաձեռնողը դարձավ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչի արդյունքում հենց այս քառատողը, որպես կենսահաստատող, դարձավ վերջինը։

Սակայն Հայաստանի Հանրային ռադիոյի Առաջին ծրագիրը առավոտյան հեռարձակվում է առնվազն 10 օրից ավելի, ինչպես ձայնագրել են մեր աշխատակիցները՝ պետական օրհներգի աղավաղված տարբերակով (ձայնագրությունը կցվում է)։ Ավելի վաղ հաստատության տնօրեն Արմեն Քոլոյանը հերթական սկանդալի մեջ էր հայտնվել, երբ փորձել էր տեղեկատվական ծառայության խմբագրությունում ժամացույց տեղադրել, որը ցույց էր տալիս տարբեր երկրների, այդ թվում՝ Բաքվի ժամանակը։ Նա ստիպված էր եղել նահանջել լրագրողների ակտիվ բողոքից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել