
Tert.am-ը գրում է․
Վահագն Դավթյանը դարձել է գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի առաջին փուլի հաղթող։ Նա առաջ է անցել Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Նիկիտա Սիմոնովից և Մեհմետ Քոսակից։
Եզրափակչում Դավթյանը վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է:
Աշխարհի գավաթի որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), ինչպես նաև Արթուր Դավթյանը (հենացատկ):
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/02/22/davtyan-vahagn/4223348
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել