Ի՞Նչ գործ ունեն ռուս սահմանապահները միջպետական ճանապարհին,սահմանից հեռու, որ դեռ արգելափակոց էլ դնեն:Իրենց հանձնարարված էր վերահսկել սահմանը ու թող այնպես վերահսկեին, որ թմրավաճառականները չանցնեին:Ու եթե դա չեն կարողացել անել ապա երկրի ներսում նրանց հայտաբերումը ՀՀ իրավապահների գործն է:Թե չէ վաղը կարող է Երևանի փողոցներում էլ թմրավաճառ փնտրեն:
Մի անգամ էլ ես եմ հայտնվել էտ իրենց անիմաստ, ձև տված բլոկպոստերի մեջ հեռավոր 1995 թվին:Արտաշատի մայրուղում բարձրացան ավտոբուս և անձնագիր հարցրեցին:Այդ օրերին Քրդական բանվորական կուսակցության զինյալներն էին անօրինական հատել ՀՀ պետական սահմանը:Ռուս սահմանապահները փնտրտուքի մեջ էին: PKK-այի տղերքը անարգել բարձրացել էին մոտակա բլուրներից մեկը և թաքնվել:Մի օր, երկու օր և իրենց այցի էր եկել սովը :Նկատելով մոտակայքում քայլող հոգևորականի և մտածելով, որ հոգևորականը Աստծո մարդն է և իրենց նեղության մեջ չի թողնի դուրս էին եկել թաքստոցից 300 դոլար տվել և խնդրել, որ ուտելիք բերի:Հոգևորականը վերցրել էր գումարը խոստանալով, որ տղերքին քաղցած չի թողնի և քիչ հետո իրենց հետևից եկել էր ԿԳԲ-ի սպեցնազը համապատասխան մենյուով: ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10202029320837044?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել