keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Սուրենը փորձում էր ինքնահաստատվել, կար վիրավորվածություն, չգիտեմ` հանդիպելիս կբարևե՞նք, թե՞ չէ. Վահան Միրաքյան

visibility 4665 commentմեկնաբանել

Starnews.am-ը գրում է․

Ամալյա Հովհաննիսյանի տաղավարում հյուրընկալվել էր Վահան Միրաքյանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Զրույցը սկսվեց թոփ թեմայից.

«Չէնք սպասում են»-ում ու «Քաղցած սպասում են»-ում ինձ արդեն շատ լավ եմ զգում։ Դժվարություններ և մտավախություններ, իհարկե, կային,որովհետև ամեն դեպքում հաղորդումը 22տարի ունեցել է այլ հաղորդավար, և մարդկանց մոտ կար կարծիք, որ դա Սուրենի հաղորդումն է։ Ուզում եմ ասել, որ հաղորդումը պատկանում է Դավիթին Վարդանյան։

Համեմատությունները Սուրենի հետ մի փոքր նյարդայնացնում են։ Ցավալի բան կա ՝մարդիկ չեն ընդունում այն, որ ես խոսում եմ գրական հայերենով։ Հաղորդավարը դառնալուց հետո Սուրենի հետ չեմ հանդիպել և չգիտեմ, որ հանդիպենք` կբարևե՞նք իրար, չե՞նք բարևի, համենայնդեպս չունեմ խնդիր իր անձի հետ։ Չգիտեմ ինչու`  իր մոտ կարծում եմ դեռ մի փոքր լարվածություն կա»։

Ամալյայի հարցին,թե արդյոք՞ Սուրենը փորձում էր ինքնահաստատվել Վահանի վրա,վերջինս պատասխանեց.

«Շատ անկեղծ պատասխանե՞մ՝ այո։ Ինչ որ պահի, իհարկե,  եղել է վիրավորվածություն, ինչ որ պահի եղել է փոշմանելու զգացողություն, որ միգուցե պետք չէր մասնակցել հաղորդմանը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել