Ռուսաստանից դեպի Վրաստան մուտքը Ռազմավիրական ճանապարհով փակ է եղանակային պայմանների պատճառով։

Այս մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ելքի էլեկտրոնային հերթում ներկայում կա ավելի քան հազար ավտոմեքենա։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։

Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել