
Oragir.news-ը գրում է․
Փետրվարի 6-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Հակոբ Հակոբյանը։
Նա Մարտունի քաղաքից էր։Oragir.News-ի տեղեկություններով՝ տղային վրաերթի ենթարկողը եղել է կին, Երևանից։Պատանուն ճանաչողների խոսքով՝ հրաշալի երաժիշտ էր։ Մարտունու 2-րդ դպրոցում էր սովորում, տան միակ տղան էր․
«Տաղանդավոր, աշխույժ, բարի պատանի էր, մասնակցում էր շատ միջոցառումների և փայլում էր իր տաղանդով։ Նվագում էր թե՛ փողային գործքներ, թե՛ հարվածային գործիքներ։ Ուղղակի ցավալի է, խոսքեր չեմ գտնում»։
Նյութի աղբյուր՝ https://oragir.news/hy/material/2025/02/08/144582
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել