
Tert.am-ը գրում է․
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարներից պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը վնասել է Ծիծեռնավանքի խորանը: Լուսանկարներից երևում է, որ ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը: Նշենք, որ դեռևս 2023 թվականին պղծվել էր և վնասվել Ծիծեռնավանքի տաճարը:
Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին տաճարը պարբերաբար պղծվում է:
Մեր արձագանքը
Ծիծեռնավանքին հասցվող շարունակական վնասը խոսում է կանխամտածված լինելու փաստի մասին։ Եվրոպական Խորհրդարանի կողմից դեռևս 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարելու բացառապես այդ սկզբունքին համաձայն։
Եկեղեցու պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա հոդված 2.3)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: