Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է խոսել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու (որի լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին) և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

«Ես հավանաբար կհանդիպեմ նախագահ Զելենսկու հետ հաջորդ շաբաթ և հավանաբար կխոսեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է նա լրագրողներին Վաշինգտոնում Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպումից առաջ։

 

Թրամփը հավելել է, որ Զելենսկու հետ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում։ Նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, քննարկել ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների հարցը։

 

Խոսելով Պուտինի մասին՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ ինքը և իր ռուս գործընկերը միշտ լավ հարաբերություններ են ունեցել։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ երկու առաջնորդների զրույցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել