
Բանն այն է, որ ՔՊ–ում մտահոգություններ կան, որ Հայաստանը` ԵՄ–ին անդամակցելու հայտի մասին նախագծի ընդունումից հետո տնտեսական լրջագույն խնդիրներ է ունենալու` ՌԴ-ն կարող է դնել մինչեւ անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը, ինչը կարող է ծանր հարված հասցնել ՀՀ տնտեսությանը: Այս մասին ամիսներ առաջ ՔՊ-ն փակ ֆորմատով պարբերական քննարկումներ է ունեցել Փաշինյանի եւ կառավարության այլ ներկայացուցիչների հետ, եւ ռիսկերը գնահատելով որոշել են ԵՄ անդամության հայտի մասին առայժմ մոռանալ։ Սակայն շատերի համար անակնկալ կերպով Փաշինյանը միանձնյա որոշումով կանաչ լույս վառեց ԵՄ գնալու ճանապարհի առաջ, չնայած որ մինչ այդ հայտարարում էր, թե մեզ այնտեղ չեն սպասում։ Իսկ ասուլիսում էլ իր վտանգավոր որոշումը գցեց ժողովրդի գրպանը, թե ընդառաջ են գնացել հազարավոր քաղաքացիների ցանկությանը, որոնք ստորագրահավաքով տվել են համաձայնություն, որ Հայաստանը բռնի եվրոպականացման ուղին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել