
Պարզվում է՝ հանձնաժողովի նորընտիր նախագահ Արսեն Թորոսյանը որոշել է հիմնովին վերանորոգել իր աշխատասենյակը։ Ի դեպ, այդ ընդարձակ «բազմաբնակարանում» մինչեւ վերջերս տեղավորվում էին թե՛ հանձնաժողովի նախագահ Զեյնալյանը, թե՛ փոխնախագահ Լուսինե Բադալյանը: Երեկ մենք նկատեցինք, որ Լուլուի անունն այլեւս փակցված չէ աշխատասենյակի պատին: Ըստ ամենայնի, նա արդեն լքել է իր սենյակը, քանի որ հրաժարվել է փոխնախագահի կարգավիճակից։ Հիշեցնենք, որ նախկինում, երբ ՀՀԿ-ականները վերանորոգում էին իրենց աշխատասենյակները, դա բուռն քննարկումների առիթ էր դառնում, թե ԱԺ բյուջեն տնօրինում են սեփական քմահաճույքների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել