Kiss.am-ը գրում է.

Գուցե մեր սիրելի տղամարդիկ առիթը բաց չեն թողնում պարծենալու, որ իրենք գերազանց գիտեն կնոջ ներաշխարհն ու հոգին և ունեն «Ի՞նչ են ուզում կանայք» հարցին կոնկրետ պատասխաններ... Ներողամտորեն կարելի է նրանց հուսադրել, որ «տղամարդ» բառի հենց միայն երկրորդ բաղադրիչը թույլ է տալիս նրանց լիովին սխալվելու. արդյո՞ք այն համոզմունքները, որոնք ունեն տղամարդիկ կանանց մասին, միշտ են համապատասխանում իրականությանը,-այս մասին գրում է Kiss.am-ը: Պարզվում է` Տղամարդիկ մտածում են` Կանայք սիրում են ոչ թե ուղղակի սեքս, այլ նրանց անհրաժեշտ է անպայման երկար նախերգանք: Դոգմատիզմ: Իրականում յուրաքանչյուր կին խառնվածքով խիստ տարբեր է: Ոմանց անհրաժեշտ են երկարատև նախերգանքներ, իսկ ոմանք էլ գրգռվում են առաջին իսկ վայրկյանից: Իհարկե, լինում են շեղումներ կանոններից. երբեմն անգամ ամենահախուռն կինը նախերգանքի կարիք է զգում: Իսկ եթե այդ նախերգանքը ոչ միայն երկար է, այլ նաև արհեստավարժ, ապա դրանից ոչ մի կին չի հրաժարվի: Սակայն պարտականության տեսք ստացած նախերգանքը կարող է ձանձրացնել և նյարդայնացնել կնոջը: Այդ իսկ պատճառով տղամարդիկ պետք է կարողանան հասկանալ, թե կոնկրետ դրության մեջ որ տարբերակն է ավելի հարմար և չհետևեն գործողությունների արդեն նախագծված ծրագրին: Այն, որ զուգընկերը շատ առատաձեռն է ու խնայողություններ չի անում փաղաքշանքներ բաշխելիս, այնքան էլ վատ չէ: Պարզապես պետք է նրան ակնարկել, որ կանանց, քնքշանքներից բացի, կատարյալ հրճվանք է պատճառում նաև ինքնաբուխ սեռական ակտը: Տղամարդիկ մտածում են` Կանայք անկողնում չափազանց միօրինակ են: Միամտությո¯ւն: Կանայք ոչ միայն խիզախ փորձարկումների կողմնակից են, այլև պատրաստ են աջակցել դրանք նախաձեռնողին: Իհարկե, իրենք` կանայք, նորույթներ հազվադեպ են առաջարկում. չէ՞ որ դրան կարող է անմիջապես հետևել «Իսկ ո՞վ է քեզ այդ ամենը սովորեցրել» անխուսափելի հարցը: Իրականում կանայք անկողնում նույնքան նորարար են, որքան տղամարդիկ: Մեր օրերում շատ բան կարելի է սովորել նույնիսկ կինոնկարներից և ինտերնետից: Պարզապես կանայք վախենում են անհամեստ երևալ, կամ էլ փորձում են խնայել տղամարդկանց: Իրավիճակը փրկելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երկուստեք առաջարկել փորձել ինչ-որ նորույթ և չամաչել դրա համար: Տղամարդիկ մտածում են` Կանայք համոզված են, որ տղամարդու սեռական օրգանի չափսերը նշանակություն ունեն: Նախապաշարմունք: Կանանցից շատերը պնդում են, որ տղամարդու սեռական անդամի չափսը ոչ միայն նշանակություն չունի, այլև դա չի որոշում իրենց սեռապես բավարարվածությունը: Իրականում տղամարդու սեռական օրգանի չափսերով ավելի շատ պայմանավորված է նրանց մեծ մասի ինքնագնահատականը: Սիրելի կանայք, եթե ձեր զուգընկերը տառապում է թերարժեքության այս բարդույթով, պարզապես նրբանկատերոն համոզեք նրան, որ իր անդամի չափսերը իդեալական են` ոչ ավել և ոչ պակաս: Փորձեք նրան ապացուցել այն պարզ ճշմարտությունը, որ անկողնում տղամարդու արհեստավարժությունը չեզոքացնում է նրա կենսաբանական ցանկացած թերություն, եթե նույնիսկ կա այդպիսին: Տղամարդիկ մտածում են` Կանանց բախտը բերել է. նրանք շատ զգայուն են: Անհիմն նախանձ: Իհարկե, հաճելի է, որ տղամարդիկ կարծում են, թե կանայք իրենց գերզգայունության շնորհիվ կարող են հիսուն անգամ անընդմեջ օրգազմ զգալ: Սակայն, որպես գաղտնիք ասենք, որ այդ թիվը մի փոքր չափազանցված է: Իրականում, սեքսոլոգների կարծիքով, այդ ցուցանիշը բնորոշ է կանանց ոչ մեծ մասին: Եթե կինը սեռական միևնույն ակտի ժամանակ երկու կամ ավելի անգամ է օրգազմի հասնում, ապա դրանց տևողությունը չի գերազանցում 60 վայրկյանը: Իսկ եթե դա երբևէ տեղի ունենա, ինչ խոսք, զգացողությունները կմնան առհավետ: Պետք է ընդամենը սովորել սեռական հաճույքի գագաթնակետին հասնել տղամարդու հետ միաժամանակ: Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն խելացի և բանիմաց կանանց համար անհնար ոչինչ չկա կյանքում, այդ թվում և անկողնում: Տղամարդիկ մտածում են` Կանանց հանգստացնելու լավագույն տարբերակը նրանց հետ սեքսով զբաղվելն է: Անհեթեթությո¯ւն: Կանանց պարագայում այս եղանակը կգործի միայն այն դեպքում, երբ այդ լարվածությունը կապված է սեռական անբավարարության հետ: Իրականում զույգերի միջև ծագած լարվածությունը պետք է հարթել նախքան ննջասենյակ մտնելը: Եթե կնոջ լարվածության պատճառը այլ է, ապա սեքսը «բալասան» չի կարող լինել: Տղամարդիկ պետք է փորձեն հասկանալ, որ եթե կինը նյարդային պոռթկումի եզրին է, ապա այս դեպքում սեքսը ամենահարմար տարբերակը չէ: Կինը պետք է բացի իր սիրտը, լսի աջակցության խոսքեր, սիրո խոստովանություններ, հաճոյախոսություններ ու խորհուրդներ: Կինը նման դեպքերում ծով քնքշանքի, միլիոնավոր համբույրների կարիք է զգում: Իսկ պարզապես բուռն հեշտանքը կնոջն ընդամենը որոշակի թեթևություն կբերի: Հանրային հարցումների համապատասխան` կանանց 21%-ն այդպիսի հոգեվիճակում նախընտրում է զբոսնել` զուգընկերոջ հետ ձեռք ձեռքի տված, կամ էլ պարզապես պառկել անկողնում` սիրելի էակի կողքին: Տղամարդը պետք է պատրաստ լինի հասկանալ նրան և սեքսը հետաձգել ավելի լավ ժամանակների, երբ բարենպաստ է ոչ միայն եղանակը, այլ նաև կնոջ տրամադրությունն ու ներաշխարհը: Տղամարդկային ճիշտ ու սխալ համոզմունքներ Կանադացի տղամարդկանց 80%-ը կարծում է, որ գայթակղման արվեստում կանայք զգալիորեն գերազանցում են իրենց: Բրիտանացի տղամարդկանց 74%-ը համոզված է, որ ալկոհոլը կնոջը և գայթակղելու, և կիրքը բորբոքելու լավագույն միջոց է: Ամերիկացի տղամարդկանց 59%-ը կասկածում է` արդյո՞ք իր զուգընկերուհին օրգազմ է ապրում, թե՞ կեղծում է դա: Ֆրանսիացի տղամարդկանց 63%-ը վստահ է, որ եթե կինը նախաձեռնություն չի ցուցաբերում, ապա նա ֆրիգիդային է: Կանադացի տղամարդկանց 71%-ը վստահ է, որ կանայք սիրում են, երբ իրենց ցավ են պատճառում սեքսի ժամանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել