Մի խումբ թուրքերի՝ Երևանի կենտրոնում արձանագրված խայտառակ երգուպարը, ինչպես նաև տեսանյութի հանրայնացումից հետո դրա հեղինակի հետ տեղի ունեցածը հատկապես հատկանշական է դառնում Հակոբյան Աննայի կողմից այս շրջանում ծավալված ու ձեռառնոցի դարձած պրոպագանդայի ֆոնին. մինչ թուրքերը Երևանի կենտրոնը սարքում են իրենց մայլեն, Հակոբյան Աննան սոցիալական ցանցերն է մաշում. թշնամու ներթափանցումն անտեսանելի դարձնելու համար է, որ շոուներ է անում, «կրթարշավ» իրականացնում, պոդքաստ վարում, շնորհավորանքներ ընդունում ու վերջապես ճղված «սվիտրով» Ամերիկա է մեկնում ու իր «հոյակապ» տեսքով մարդկանց զարմացնում: Կարճ ասած՝ Աննան երկիրն Իլհամին ու նրա ցեղակիցներին է հանձնում՝ ինքն իրեն ազգի առաջ թամաշա սարքելով:
Մի օր էլ արթնանալու ենք ու պարզենք, որ Աննան մեկնել ու այլևս չի վերադարձել, բայց Հայաստանն արդեն թուրքերին է անցել, իսկ Երևանում հայ չի մնացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: